Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չթույլատրված վայրում աղբ թափելու համար նախատեսվող տուգանքի չափերը սահմանվել են և դրվել քննարկման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չթույլատրված վայրում աղբ թափելու տուգանքները գրանցելու են ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը։ 
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կլինեն և կսահմանվեն շրջակայքում աղբ թափելու տուգանքները։ «Ներկայումս օրինագիծը շրջանառվում է նախարարությունների, շահագրգիռ մարմինների մոտ, մարզպետարաններում և կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Մեր կարծիքով՝ պետք է լինի իրավախախտումների արձանագրման երեք իրավասու մարմին՝ ոստիկանություն, ՏԻՄ և նախարարություն կամ որևէ տեսչական մարմին։ Այս երեք մարմինները և նրանց լիազորված անձինք պետք է հնարավորություն ունենան արձանագրելու իրավախախտում։ Դրանից հետո պետք է լինի այդ խախտման քննությունը, որը մենք առաջարկում ենք, որպեսզի լինի նույն երեք մակարդակներում»,- շեշտեց Բախշյանը։ 
Խոսելով անթույլատրելի վայրերում աղբ թափելու վերաբերյալ՝ նա նշեց, որ մինչև երկու կգ թափված համայնքային թափոնների համար (կենցաղային աղբ) նախատեսվում է 16 հազար դրամ տուգանք։ 
«2 կգ-ից ավելի աղբի համար չնախատեսված վայրերում թափողները ստիպված կլինեն վճարել 32 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում գումարը կկազմի 100 համար դրամ։ 1 խմ թափոնի համար կտուգանվեն 60 հազար դրամի չափով ֆիզիկական և 200 հազար դրամ՝ իրավաբանական անձինք»,- ասաց Բախշյանը։ 
Խախտում են համարվելու նաև կենդանիների կենսաթափոնները։ Կենդանիների կողմից աղտոտման համար նրանց տերերը ստիպված կլինեն վճարել 10 հազար դրամ տուգանք։ Կենդանու մարմնի (հատկապես սպանդանոցից բերված) համար կտուգանվեն 30 հազար դրամ մինչև 20 կգ համար և կրկնակի՝ ավելի քաշի համար։ Իրավաբանական անձինք կտուգանվեն 100 հազար դրամ։ 
Ավտոմեքենաների «կմախքների» կենցաղային տեխնիկայի համար տուգանքը սահմանված է 100 հազար դրամ։ Էլեկտրական մարտկոցների, կտրող-ծակող առարկաների համար՝ 20 հազար դրամ, անվադողերի նկատմամբ հատուկ մոտեցում է ցուցաբերվել՝ մինչև 5 հատը կարժենա 30 հազար դրամ։ Շինարարական (իներտ) աղբի համար կտուգանվեն 40 հազար դրամից 1 խմ-ի համար (իրավաբանական անձինք՝ 100 հազար)։ 
Արտաշես Բախշյանն ընդգծեց, որ նախարարության կողմից առաջարկվող սակագները կարող է չկիրառվեն այս չափով, քանի որ նոր է քննարկման առարկա դարձել։ 
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին և հուլիսի 29-ին կայացած համապետական շաբաթօրյակների արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 աղբանոցից արդեն փակվել են 1534-ը։ Փակման ենթակա է 218 աղբանոց։ Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր։ 

 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի