Ոսկեհատ գյուղում վթարի ենթարկված մեքենայի 31-ամյա վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին՝ ժամը 14:25-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Mersedes E-320» մակնիշի 86 OQ 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



