Կուբանում փրկարարները դուրս են հանել ջրից նախօրեին տեղի ունեցած ավտոբուսի վթարի վերջին՝ 18-րդ զոհի մարմինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կրասնոդարի երկրամասում փրկարարներին հաջողվել է գտնել նախօրեին Սև ծովն ընկած բանվորական ավտոբուսի վթարի վերջին՝ 18-րդ զոհի մարմինը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: Այժմ արդեն վթարի ենթարկվածների թվում անհայտ կորածներ չկան:
Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 8:20-ին: Փոխադրամիջոցում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է 50 մարդ, 17 մարդ մահացել է, փրկվել է 33 հոգի:
Զոհերի թվում ազգությամբ երկու հայ է եղել՝ Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա.:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



