Կուբանում ծովն ընկած ավտոբուսը մասնավոր անձի է պատկանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին Կրասնոդարի երկրամասում ծովն ընկած ավտոբուսը պատկանում է անհատ ձեռներեցին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Ավտոբուսը չի պատկանում ОТЭКО ընկերությանը, դրա սեփականատերն անհատ ձեռներեց է, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցում, նաեւ բեռների շինարարության տերմինալում»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։
ОТЭКО ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միշել Լիտվակը նախօրեին հայտարարել է, որ միջադեպից հետո ընկերությունը մտադիր է սեփական ավտոբուսներ ձեռք բերել։
Հիշեցնենք, որ բանվորներին տեղափոխող ավտոբուսն օգոստոսի 25-ին ծովն է ընկել՝ հերթապահությունից վերադառնալուց հետո։ Զոհվել է 18 մարդ, այդ թվում երկու հայեր։ Շաբաթ Կրասնոդարի երկրամասում սուգ է հայտարարվել։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



