Տավուշի մարզում 37-ամյա վարորդը գարեջուր զտելու հումքով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9.8 կմ հատվածում 37-ամյա Արթուր Մելիքյանը իր վարած DAE մակնիշի 155 ԼՕ 55 համարանիշի խոշոր բեռնատարով կողաշրջվել է։
shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով բեռնատարի ուղեւորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը եւ վարորդի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարն ուղեւորվում էր Ղազախստան եւ բարձված էր գարեջուր զտելու համար հումքով։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



