Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի. Մոուրինյո
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով՝ ինքը և Հենրիխ Մխիթարյանը սկսել են լավ հասկանալ միմյանց:
«Նա սկսել է հասկանալ ինձ, ես նրան: Նախորդ մրցաշրջանի սկզբին, եթե նա կարողանար առավել լավ հասկանալ ինձ, ապա մենք լավ կսկսեինք: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին, սովորում ենք միմյանցից, նա ինձ ավելի լավ գիտի, ես նրան: Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոնի խոսքերը մեջբերում է Յունայթեդի կայքը:
Անգլիական Պրեմիեր լիգայի 2 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի երկու հաղթանակ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հենրիխ Մխիթարյանը երկու խաղերի ընթացքում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



