ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել ստուգել Իրանի ռազմաբազաները միջուկային գործարքի շրջանակներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ միջուկային զենքի փորձագետները միջուկային գործարքի շրջանակներում հասանելիություն չեն ունենում դեպի իրանական ռազմաբազաներ:
«Ես վստահում եմ ՄԱԳԱՏԷ-ին, սակայն նրանք այնպիսի մի երկրի հետ գործ ունեն, որն իր պատմության ընթացքում ստել է և գաղտնի միջուկային ծրագրեր է իրականացրել», - Reuters-ը մեջբերում է ամերիկացի դիվանագետին:
Վերջինս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել օգտագործել իր բոլոր լիազորությունները, որպեսզի Թեհրանը շարունակի պահպանել 2015 թվականին կնքված միջուկային գործարքի բոլոր կետերը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը շարունակի պատժամիջոցային քաղաքականություն վարել:



