«Սեքսուալ» մթերքներ
ԼԱՅՖ
Մասնագետների անցկացրած գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ:
1.Վանիլ:Վանիլի բույրը բնական աֆրոդիզիակ է և մարդուն հակառակ սեռի համար դարձնում է ավելի հրապուրիչ:
2.Սխտոր: Սխտորի հոտը՝ ի տարբերություն վանիլի, դրական զգացողություններ չի առաջացնում: Սակայն պետք չէ խուսափել սխտոր օգտագործելուց: Պարզվել է, որ այն զգալիորեն բարձրացնում է տղամարդկանց սեքսուալությունը:
3. Դարչին: Սա ունի նույն ազդեցությունը, ինչ վանիլը՝ բարձրացնում է տրամադրությունը, դարձնում շրջապատի նկատմամբ լավ տրամադրված և բարի:
4. Նեխուր: Նեխուրի օգտագործումն ավելացնում է քրտինքում ֆերմենտների մակարդակը՝ մարդուն դարձնելով ավելի գրավիչ:
5. Մի բաժակ գինի: Այն մաշկին տալիս է «առողջ կարմրություն» և մարդուն դարձնում գրավիչ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































