Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչու են եթերից հեռացրել ամերիկացի հաղորդավարին
ԼԱՅՖ
Օրերս ամերիկյան ESPN մարզական հեռուստաալիքը որոշել է հեռացնել հաղորդավար Ռոբերտ Լիին Վիրջինիայի համալսարանում ֆուտբոլային խաղի մեկնաբանությունից միայն այն պատճառով, որ նրա և կոնֆեդերատների բանակի գեներալի անունը նույնն է:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այս որոշումը հիմնականում կապված է Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում տեղի ունեցող անկարգությունների հետ: Պարզվում է, որ այստեղ օգոստոսի 12-ին նեոնացիստները բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ իշխանություններից պահանջելով հրաժարվել գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի հուշարձանի ապամոնտաժումից:
Հեռուստաալիքի իր հայտարարությունում այս քայլը բացատրում է այսպես`չէին ցանկանում ավելորդ անգամ քաղաքում կոնֆլիկտ հրահրել և բողոքի նոր ալիք բարձրացնել: Իսկ հաղորդավարը ընդհանրապես չի մեկնաբանել այս իրավիճակը:
Աղբյուրի հաղորդմամբ` Ռոբերտ Լին սպորտային մեկնաբան է աշխատում 1999 թվականից, իսկ այս որոշումը տարածվել է բացառապես Շառլոթսվիլում խաղերի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































