Կրասնոդարում ավտոբուսն ընկել է ծովը. զոհերի թվում երկու հայ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտացված նախնական տվյալների համաձայն, Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում են Դոնի Ռոստովի Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:
«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,- նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 16 մարդ է զոհվել:
«16 մարդ զոհվել է, 24-ը՝ փրկվել, նրանցից 8-ը հոսպիտալացվել են»,- ասվում է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի ԱԻՆ-ի ԳՎ-ի հաղորդագրությունում։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



