Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի խառնվեք քաղաքականությանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Զբաղվեք ձեր կյանքով, բայց քաղաքականությանը մի՛ խառնվեք: Այսպես կարելի է ձևակերպել իշխանության ամփոփ ուղերձը հասարակությանը: Վերջին պառլամենտական ընտրություններն այս լուռ լոզունգի դրսևորումն էին և կարծես թե տեղ են հասել ՝ հասարակական ապատիայի տեսքով: Ուղերձի ամբողջ դրամատիզմը կայանում է նրանում, որ փոխելով սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը, իշխանությունը կարողացավ ընտրությունների օրը համեմատաբար առանց մեծ սկանդալների և բախումների վերարտադրվել: Այսինքն, հիմնական կեղծիքը եղավ ոչ թե ընտրության օրը, ընտրատեղամասում կամ դրանից դուրս, այլ սահմանադրական և ընտրական օրենսգքրի փոփոխություններով:

Ռեյտինգային համակարգն ընտրական ֆարսի մասնակից դարձրեց հնարավորինս շատ քաղաքացիների՝ ոչ միայն որպես ընտրողներ, այլև որպես քարոզիչներ ու ձայն բերողներ: Բուն ընտրական գործընթացի համեմատաբար հանգիստ ընթացքը զերծ պահեց հետընտրական գործընթացներից: Սրան եթե գումարենք

«ԵԼՔ»-ի կողմից, որպես խորհրդարան անցած միակ ընդդիմության, ընտրությունների արդյունքները ճանաչելւը, ապա ունենք մի իրավիճակ, երբ քաղաքացին լիովին օտարվեց քաղաքականությունից:

Քաղաքացու չօտարման միակ տարբերակը հետընտրական գործընթացներն էին, որն ինչպես հարցազրույցներից մեկում ուրախությամբ նշեց Սերժ Սարգսյանը, տեղի չունեցավ: Եվ դա շատ կարևոր արդյունք էր նրա համար: Հենց սրա համար էր փոխվում քաղաքականությունը, որպեսզի ՀՀ քաղաքացին դադարի մասնակցել քաղաքական գործընթացներին՝  իրեն հայտնի ձևերով:

Փոփոխության դրսևորում էր նաև ՀՀԿ նոր կազմը, որտեղ զետեղվեցին Սերժ Սարգսյանի անձնական որոշումներին իրենց կարիերայով պարտական հանրապետականների երիտասարդ կադրերը: Իսկ

«Սասնա ծռեր»-ի գործողությունների ապաքաղաքականացմանն ուղղված քարոզչությունն էլ նպատակ ունի ավելի ամրապնդել այդ ուղերձը, փաստացի քաղաքական ճեղքման վերջին տարբերակը ևս զինաթափելով հասարակության աչքերում:

Հասարակության ապաքաղաքականացման և օտարման ստրատեգիան մեկ նպատակ ունի ՝ իշխելու համար ստեղծել հնարավորինս անվտանգ միջավայր: Միայն հայտնի չէ, թե այդ օտարումն ու դրա հետևանք ապատիան ինչպես են տրանֆորմացվելու՝ արտագաղթո՞վ, թե՞ հերթական ռադիկալ ցնցմամբ: 

Արտակ Ասլանյան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան