Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիան ընդլայնել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ։ Սեւ ցուցակում են հայտնվել եւս երկու ընկերություններ ՉԺՀ-ից, երկուսը՝ Նամբիայից, ինչպես նաեւ երկու մասնավոր անձինք, որոնք կապ ունեն Փհենյանի միջուկային ու հրթիռային ծրագրերի, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ից ածուխ մատակարարելու հետ։ Ճապոնայում նրանց ակտիվները կսառեցվեն։
Բոլոր միջոցներն ուղղված են Հյուսիսային Կորեա ապրանքների ու ռեսուրսների ներմուծումը սահմանափակելուն, այդ երկիր արժույթային մուտքերի նվազեցմանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Վերջին անգամ Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները խստացրել է հուլիսին։ Այդ ժամանակ ցուցակում են հայտնվել հինգ ընկերություններ եւ ինը ֆիզիկական անձինք։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



