Խոսրովի անտառում ծխացող օջախների թիվը նվազում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:!
Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են: Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:
Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



