Հռոմի պապը եւ Իրանի նախագահը հանդիպում կանցկացնեն Վատիկանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել են Վատիկանում:
Մինչ այդ Իրանի նախագահը Վատիկան Է այցելել 1999 թվականին: Այն ժամանակ Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Մոհամադ Խաթամին Վատիկանում հանդիպում Է ունեցել հանգուցյալ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ: Դրանից հետո նա 2005 թվականին ժամանել Է Վատիկան՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդի հուղարկավորությանը:
Լատինամերիկյան հրատարակությունների հաղորդագրությունների համաձայն՝ Իտալիա Ռոուհանիի այցը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին: Ուղեւորության ընթացքում նա կհանդիպի նաեւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ երկրի նախագահ Սերջո Մատարելլայի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



