Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խոսրովի անտառ»-ում թաքնված այրում է ընթանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ արգելոցի տարածքում օրենքով սահմանված` մարդկային որեւէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձեւավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար ծխում են եւ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նոր օջախների վերածվել:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարաները` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների համակարգմամբ իրականացնում են շուրջօրյա հերթապահություններ, հետախուզումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր օր հայտնաբերվում եւ չեզոքացվում է միջինը մոտ 100 ծխացող` հրդեհի բռնկման պոտենցիալ օջախ: Հետմարման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետները եւ աշխատակիցները: Աշխատանքներին ներգրավված է զգալի մարդկային ռեսուրս եւ հատուկ տեխնիկա: Հետմարման աշխատանքների համար առաջին անգամ օգտագործվում է նաեւ ՀՀ ԱԻ նախարության հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նորագույն տեխնիկան:

Բարձր հրդեհավտանգությանը նպաստում են հանրապետությունում գերակայող բարձր ջերմային ֆոնը եւ ոչ անձրեւային եղանակը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, ներկայացնելով հրդեհի հետմարման աշխատանքների ողջ ծավալը, առանձնացրել է բնական, հատկապես ռելիեֆային առանձնահատկությունները, որոնք բարդացնում են բռնկված հրդեհի վերջնական մարման աշխատանքները: Արգելոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին եւ քաղաքացիներին, ովքեր սրտացավորեն մասնակցել են եւ շարունակում են պայքարել հրդեհի դեմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հայտնել է, որ կան ծխացող բազմաթիվ օջախներ, որոնք փրկարարների դիտակետերից հետախուզման միջոցով հայտնաբերվում են ու մարվում, եւ ամբողջ տարածքը գտնվում է շուրջօրյա վերահսկման ներքո:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ներկայացնելով ուսումնասիրությունների նախնական տվյալները, նշել է, որ հրդեհն ընդգրկել էր արգելոցի մոտ 1600 հեկտար տարածքը, սակայն հրդեհված տարածքներում առկա են չվնասված կղզյակներ, որոնք կենդանիների համար ապաստարան են դարձել, ինչը հետագայում կնպաստի անտառային էկոհամակարգի բնական վերականգնմանը: Խոշոր կենդանիների կորուստներ չեն արձանագրվել, կորուստներ կարող են լինել որոշ սողունների եւ անողնաշարավոր կենդանիների մոտ: Ըստ Ա. Աղասյանի, չնայած ընթանում են վնասի չափերի գնահատման աշխատանքներ, սակայն այն լիարժեք հնարավոր կլինի ներկայացնել հաջորդ տարվա գարնանը` ծառերի վիճակը գնահատելուց հետո, քանի որ խոտածածկ տարածքում հրդեհի արագ տարածման հերտեւանքով շատ ծառերի բներ չեն հասցրել վնասվել:

«Խոսրովի անառ» պետական արգելոցում իրականացվող աշխատանքներին մշտապես հետեւում են ՀՀ բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարները:

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան 15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել էլեկտրահարումից և բարձրությունից ընկնելուց հետոՀայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է Խոշոր հրդեհ՝ առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԳյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանՈրոշ քաղցկեղներ լուռ են գործում․ իմացիր ավելինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներ Ապարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանՎթար. 24 ժամից ավելի ջուր չի լինի Տղամարդը սպանել է 65-ամյա հորըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ