Պոլ Պոգբա. Ուեյն Ռունին միշտ լեգենդ է լինելու
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է իր նախկին թիմակից Ուեյն Ռունիի՝ Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը:
«Միշտ կարոտելու եմ նրա նման ավագին, քանի որ Ուեյնը մեծ փորձ ունի և նվաճել է բազմաթիվ տիտղոսներ: Ռունին լավագույն ֆուտբոլիստն է, ով կարող է օգնել թիմին: Նա իսկապես լավագույնն է:
Երիտասարդները կարող են օրինակ վերցնել նրանից: Ռունին անում է այն, ինչի սիրում է: Ուեյնը հոյակապ տղա է, և միշտ լեգենդ է լինելու»,- Պոգբայի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



