Վրաերթ Վանաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել է նախկին դատախազի որդու ավտոմեքենան (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում օգոստոսի 23-ին գիշերը վրաերթի է ենարկվել 37-ամյա տղամարդ: Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:25-ի սահմանում ВАЗ 2121 մակնիշի 01 XX 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը Վանաձոր քաղաքի Գիրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 37-ամյա Կարեն Նալբանդյանն է: Դեպքի վայր ժամանած ոստիկանները Niva-ի մոտ չեն հայտնաբերել վարորդին եւ այս պահին ճշտում են վարորդի ինքնությունը, նշված ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի տղային՝ Երեւան քաղաքի Վրացական 4-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Սեւակ Ասատրյանին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



