Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ն նախաձեռնողականություն է դրսևորում ղարաբաղյան խնդրում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական կետերի մասին հայտարարությամբ: Որևէ նորություն այդ հայտարարությունը չի պարունակում: Այն ըստ էության Մադրիդյան սկզբունքների թվարկման փորձ է: Իսկ Մադրիդյան սկզբունքներն ապրիլյան պատերազմից հետո մղվել էին երկրորդ պլան: Առաջին պլանում էր հայտնվել ռազմական ակտիվությունը զսպելու նպատակով առաջնագծում իրականացվող դեպքերի հաճախակի մշտադիտարկման հարցը: 

Ի դեպ, որպես համանախագահ, սա Հոգլանդի վերջին հայտարարությունն էր: Նա հայտարարեց նաև, որ նրան այդ պաշտոնում փոխարինելու է Էնդրյու Շեֆերը, ով հայտնի է Կիպրոսի և այլ կոնֆլիկկտների կարգավորման գործում ունեցած հարուստ փորձով: Հետաքրքրական է ոչ միայն այս կադրային փոփոխությունը, այլև Հոգլանդի հայտարարության պահը: Հայտարարությունն արվել է Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո: Եվ պատահական չէ, որ Հոգլանդն անդրադարձել է կոնֆլիկտի կարգավորման և հեռանկարային անվտանգության երաշխավորման հարցում բոլոր կողմերի միջև վստահության առկայությանն ու կարևորությանը:

Եվ չի բացառվում, որ արցախյան հարցի մասին Սարգսյան - Պուտին քննարկման առանցքում կրկին ակտիվացած լիներ Կազանյան փաստաթղթի կամ դրանից հետո ծնված Լավրովյան պլանի գաղափարը: Եվ հիմա ամերիկյան կողմը փորձում է ցույց տալ, որ ոչ միայն տիրապետում է իրավիճակին, այլ փորձում է հավասարակշռել Հայաստանին ներկյացվելիք սցենարները:

Բացի այդ, Թրամփի իշխանության գալուց հետո, կարծես թե ռուսական կողմը ձախողեց այն սպասելիքները, թե տարածաշրջանը պիտի մնա իրենը: ԱՄՆ հանրապետական վերնախավը, նաև Թրամփի թույլ կարգավիճակի պայմաններում, սկսեց ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել, ինչը հստակ դրսևորվեց սիրիական հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով: Եվ այս համատեքստում որևէ երաշխիք չկա, որ Հայաստանն ու ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես կարող են ԱՄՆ-ի համար բացառություն լինել:

 

Արտակ Ասլանյան 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը