Ֆինանսական ղեկավարների պաշտոնում կանայք մեծամասնություն են կազմում
ԼԱՅՖ
Միջազգային մի շարք ընկերությունների վերլուծաբաններ կատարել են մի շարք հետազոտություններ ու պարզել, որ կանայք սկսել են ավելի հաճախ ղեկավար պաշտոններ զբաղեցնել համաշխարհային կազմակերպությունների ֆինանսական ստորաբաժանումներում:
Հետազոտության արդյունքները հիմնված են Fortune 500-ում տեղ գտած ընկերությունների ֆինանսական տնօրենների կողմից վերլուծության վրա:
Ըստ տվյալների ուսումնասիրությունների` Ռուսաստանը առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում կին ֆինանսական տնօրենների թվով` խոշորագույն ազգային ընկերությունների մակարդակով: Իսկ ահա 2016 թվականին կանայք կազմել են Fortune 500-ի ընկերությունների ֆինանսական տնօրենների ընդհանուր քանակի 13 տոկոսը` մոտ 61 մարդ:
Աղբյուրը հայտնում է, որ առավել մեծ առաջընթաց կանայք ապահովում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրինակ սպառողական ապրանքների և ծառայությունների, IT, հեռուստահաղորդակցման և լրատվական ոլորտները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































