Վենեսուելայի նախագահը խնդրել է Հռոմի պապին պաշտպանել իր երկիրը Թրամփից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգների կողմից ներխուժման վտանգի տակ է: Նա դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ խնդրելով թույլ չտալ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելա ներխուժի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մայրաքաղաք Կարակասում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մադուրոն խնդրել է կաթոլիկների հոգևոր առաջնորդին թույլ չտալ Թրամփին ամերիկյան զորքերը Վենեսուելա ուղարկել:
«Թող Պապը մեզ օգնի կանխել Թրամփի կողմից զորքերը Վենեսուելա ուղարկելը: Ես օգնություն եմ խնդրում Պապից Միացյալ Նահանգների ներկայացրած ռազմական վտանգը կանխելու համար»,-ասել է Մադուրոն:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Վենեսուելան լիարժեք աջակցություն է ստանում Ռուսաստանից, որի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինքը շուտով հանդիպելու է:
Պարբերականը նկատում է, որ 2013թ. ի վեր նախագահի պաշտոնում Մադուրոյի ընտրվելուց հետո Վենեսուելայում քաոսային իրավիճակ է ստեղծվել:



