Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները, չի գործում նաև ֆոնդային բորսան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղօվկիանոսյան «Խատո» թայֆունը չորեքշաբթի առավոտյան մոտեցել է Հոնկոնգին, ինչի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները, հետաձգվել ու չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը:
2012թ.-ից ի վեր առաջին անգամ Հոնկոնգում փոթորկի նախազգուշացման վտանգը բարձրացվել է մինչև առավելագույն՝ 10-րդ աստիճան:
Օդերևութաբանները զգուշացրել են, որ արևադարձային ցիկլոնն էականորեն հզորացել է ու սկսել վտանգ ներկայացնել:
Տեղի իշխանությունների հրահանգով փակվել են դպրոցները, գրասենյակներն ու բանկերը, չի գործում նաև Հոնկոնգի ֆոնդային բորսան, որն ամենախոշորներից է աշխարհում:
Այժմ թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Հոնկոնգից 60 կմ հարավ-արևմուտք, այն իր հետ բերում է հորդառատ անձրևներ ու մինչև 155 կմ/ժ արագությամբ քամի:



