Ջորջ եւ Ամալ Քլունիները՝ Իտալիայում ռոմանտիկ ընթրիքի գնալիս
ԼԱՅՖԱշխարհի ամենահմայիչ աստղային զույգին՝ Ջորջ եւ Ամալ Քլունիներին, պապարացիները նկատել են Իտալիայում ընթրիքի գնալիս: Ամուսիններն Անգլիայից Իտալիա են տեղափոխվել անվտանգության նկատառումներից ելնելով:

Դերասանը կնոջ հետ հազվադեպ է նկատվում պապարացիների կողմից, քանի որ Ջորջը լրջորեն անհանգստանում է իր ընտանիքի անվտանգության համար (Ամալի գործունեությունը նաեւ բացասական կողմեր ունի): Բայց երեկ Էլլայի եւ Ալեքսանդրի նորաթուխ ծնողներին նկատել են Լացիոյում:

Ջորջը, ինչպես միշտ, էլեգանտ է, խարիզմատիկ, իսկական ջենտլմեն... բոլոր կանանց երազանքը:

39-ամյա Ամալն ընթրիքի է գնացել Rosie Assoulin-ից 2.000 դոլար արժողությամբ ամառային տաբատով եւ կարմիր շապիկով:

Ամալին «բռնացրել» են ամուսնու հետ հանբուրվելիս:

Եվ ռոմանտիկ զբոսանքի ժամանակ:


Զույգն ընթրիքի է գնացել եւ ռեստորանից հեռացել իր մոտորանավակով:


Աղբյուրը՝ Daily Mail



