Ռայան Գիգզը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ուելսի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ մեկնարկին Անգլիայի առաջնությունում:
«Մխիթարյանն արդեն հասցրել է չորս գոլային փոխանցում կատարել: Հույս ունեմ, որ նա կհասնի այն արդյունավետությանն ու մակարդակին, որը ցուցադրում էր Գերմանիայի առաջնությունում»,- Գիգզի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի առաջին երկու տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վեստ Հեմին» եւ «Սուոնսիին»՝ երկուսն էլ 4:0 հաշվով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



