Խոշոր ու շղթայական վթար Երևանում. Վահագնի թաղամասի մոտ բախվել են 5 մեքենաներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարեւանությամբ, այսօր՝ օգոստոսի 23-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։10-ի սահմաններում բախվել են Սամվել Ի.-ի վարած Mercedes մակնիշի 35 AC 684 համարանիշի, Վլադիմիր Ղ.-ի վարած Mercedes G 500 մակնիշի 81 ՕՈ 001 համարանիշի, Վասպուրակ Կ.-ի վարած Opel մակնիշի 35 ՏD 296 համարանիշի, Սեյրան Ս.-ի վարած BMW մակնիշի 35 ՍD 140 համարանիշի եւ Յուրիկ Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՏԼ 320 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավորը եղել է Mercedes-ի վարորդ Սամվել Ի.-ն, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



