«Չեմ ուզում որդիս դերասան դառնա». Արևիկ Ալավերդյանը` որդու ատամհատիկի մասին. Tert.am Life
ԼԱՅՖ
Tert.am Life-ը գրում է.
Երևանի ժամանցային վայրերից մեկում երգչուհի Արևիկ Ալավերդյանը երեկ ընկերների և հարազատների հետ նշել է 8 ամսական որդու` Դավթի ատամհատիկը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ընտանիքի հայտնի ընկերները՝ Սուսաննա Պետրոսյանը, Ռոլանդ Գասպարյանը կնոջ` Գայանեի հետ, Արևիկ Գրիգորյանը, Մարինե Հակոբյանը և այլք։ Tert.am Life–ի հետ զրույցում Արևիկը նշեց, որ հատուկ է ընտրել ձևավորումն ու գունային գամման։
«Տղայիս առաջին մեծ տոնն էր։ Մեկ շաբաթ էր մնացել Ֆրանսիա մեկնելուն, և Դավիթը ծակեց ատամը։ Ես ուզում էի, որ այստեղ կազմակերպենք ատամհատիկը։ Ձևավորումն ու գունային ընտրությունն իմ մտահաղացումն էր։ Ընտրել էի օդապարիկ, որը, կարծում ե,մ ավելի սազական է տղայի համար։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր զարդարված»,– ասաց Արևիկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




















































