Ինչի՞ հետևանք է ծխելը
ԼԱՅՖ
Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, թե ինչ հետևանքներ ունի ծխելը, սակայն չենք խոսել այն մասին, թե ինչի հետևանք կարող է լինել ծխելը: Հոգեբանները բացահայտել են, որ մարդկանց մեծ մասը սկսում է ծխել զվարճանալու համար, և միայն փոքր մասը` նյարդային համակարգը հանգստացնելու նպատակով:
Հետազոտողները կազմել են վարկանշային աղյուսակ, թե ինչ պատճառներով են մարդիկ սկսում ծխել:
Պարզվել է, որ հարցման մասնակից 56 տոկոս տղամարդիկ սկսել են ծխել ծխող ընկերների հետ շփվելիս, նույնն են պնդում նաև ծխող կանանց 48 տոկոսը:
33 տոկոս կանայք ծխում են սթրեսի ժամանակ:
Ծխողների 60 տոկոսը վստահ է, որ իրենց նիկոտինային կախվածությունը ձևավորվել է հոգեբանական հանգամանքների արդյունքում:
Եզրակացվում է, որ ծխողների մոտ նախ ձևավորվում է հոգեբանական կախվածությունը, ապա ֆիզիոլոգիականը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































