Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընկճախտը՝ ախտորոշում կամ ինչու են լռում իշխանությունները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տպավորությունն այնպիսին է, որ ողջ Հայաստանը ընկճախտի մեջ է: Սթափվում է միայն արտակարգ իրավիճակների ժամանակ: Հետո էլի հարմար տեղավորվում է դեպրեսիվ բազմոցի վրա ու շարունակում է ննջել` մինչև հաջորդ գույժը: Եվ դա համատարած է: Ամենուր հոգնած դեմքեր, հոգնած մտքեր, հոգնած առօրյա:

Օրեր առաջ, երբ բոլորս «զբաղված» էինք Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարելով, ողջ ազգաբնակչությունը մի պահ արթնացավ, սկսեց «խորհուրդ» տալ, կարծիք հայտնել, գնահատական տալ կրակի դեմ պայքարը ճիշտ կամ սխալ կազմակերպելու մասին ու նորից լռեց:

Հիմա բոլորս սպասում ենք պատճառների բացահայտմանը, բայց ո՛չ պետական մարմինները, ո՛չ էլ հասարակական կազմակերպությունները չեն խոսում այն մասին, թե ինչից սկսվեց հրդեհը: Բոլորը համատարած լռում են այն մասին, որ 2013 թվականին նույն այդ անտառ-արգելոցի 4 ուղեփակոցների մոտ 14 տեսախցիկ կա տեղադրված, որոնք հսկում են անտառ տանող մուտքերն ու ելքերը: Վերահսկում են նաև, որ որսագողության հնարավոր դեպքերը կանխվեն:

Ի դեպ, տեսախցիկներ տեղադրելուց բացի, Խոսրովի անտառի անց ու դարձը 24 ժամ հսկելու համար ձևավորվել էր նաև հատուկ ջոկատ, որի «առաքելությունն» էր հեթափոխով աշխատել և պահպանել տարածքի անվտանգությունը: Բայց այս մասին կրկին որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Բոլորը լռում են, որևէ խոսք անգամ չեն ասում, թե ուր են եղել, կամ հիմա ուր են ջոկատի աշխատակիցները, ինչով են զբաղված եղել հրդեհից առաջ, ինչպես են հսկել տարածքը, ինչ են արձանագրել և այլն:

2013 թվականի տվյալներով` նախատեսվում էր տարածքում նաև GPS-ներ տեղադրել, բայց հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե դրանք տեղադրվեցի՞ն, չտեղադրվեցին, ժամանակի ընթացքում ինչ արձանագրեցին, որսագողերի երբևէ բռնեցին, թե՝ ոչ:

Այստեղից կարող ենք հանգել երկու եզրակացության. կա՛մ իշխանություններն արդեն գիտեն, թե ում ձեռամբ կամ պատճառով է բռնկվել հրդեհը, կա՛մ էլ տեսախցիկներ, GPS-ներ, հատուկ ջոկատ և այլն, երբեք էլ չի եղել: Բայց համաձայնեք, որ իշխանությունների կողմից այս ամենի մասին լռություն պահպանելը նույնպես հանցանք է:

Ստացվում է, որ կա՛մ նրանք զբաղված են հերթական աղետը պարտակելով, կա՛մ պարզապես լռում են` սեփական անճարությունը պարտակելու համար: Այս դեպքը ցույց տվեց, որ, փաստորեն, ամեն ինչ իմիտացիա է եղել, և իրականում ո՛չ տեսախցիկներ են եղել տեղադրված, ո՛չ հատուկ ջոկատ է աշխատել, ո՛չ էլ տեսախցիկները:

Կարճ ասած, անտարբեր ու փնթի աշխատանք, որը ոչ մի կերպ չի արդարացնում իշխանություններին: Ավելին, այս դեպքով նրանց անգործության բեռին ավելացավ ևս մեկը և կրկին անգամ ընդգծեց նրանց անտարբերությունը երկրի հարստության, հասարակության առջև ունեցած պատասխանատվության մասին: Այսինքն, հաստատեց նրանց սին գոյությունը: Ստացվում է, որ տեսախցիկների առջև աշխարհը նվաճելու դրայվով հարցազրույցներ տվող պաշտոնյաներն իրականում ոչ թե զբաղված են երկիրը կառավարելով, այլ իրականում իրենք էլ նույն դեպրեսիայի մեջ են, ինչպես ողջ երկիրը ու ո՛չ կարողանում են, ո՛չ էլ ուզում են հաղթահարել այն:

Արմինե Գրիգորյան

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա