Հաղարջի զարմանալի հատկությունները
ԼԱՅՖ
Հաղարջը ամառային հատապտուղ է: Պտուղներում առկա են գլյուկոզա և ֆրուկտոզա: Ազատ օրգանական թթուներից հաղարջի մեջ գերակշռում են խնձորաթթուն և կիտրոնաթթուն:
Ներկայացնում ենք հաղարջի օգտակար հատկությունները:
1. Հաղարջի մեջ առկա C և P վիտամինների համադրությունն օգտակար է զարկերակների և արոտայի աթերոսկլերոզի բուժման համար:
2. Հաղարջը կարող է ախորժակ գրգռել:
3. Այս հատապտուղը ցածր կալորիականություն ունի և կարող է կիրառվել քաշը նվազեցնելու համար:
4. Կանխում է աղեհամակարգի նեխման գործընթացները:
5. Կարող է մաքրել օրգանիզմի ներքին միջավայրը:
6. Հաղարջը կարող է ակտիվացնել լեղու արտազատումը:
7. Թարմացնում է արյունը:
8. Արժեքավոր պոլիվիտամինային ազդեցություն ունի:
9. Հաղարջն ունի նաև միզամուղ հատկություններ:
10. Այն օրգանիզմից դուրս է բերում ծանր մետաղների աղերը:
11. Ամրապնդող ազդեցություն ունի:
12. Այն նվազեցնում է սրտխառնուքը, փսխոցը:




















































