Աբխազիայում գազանաբար ծեծի են ենթարկել ազգությամբ հայ ոստիկանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 20-ի երեկոյան Սուխումիի Տուրբազի շրջանում պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը 1992 թվականին ծնված Ավիձբա Այնար Անզորովիչն էր, փոխանցում է «Նաշա Աբխազիա»-ն։
Պետավտոտեսչության աշխատակից Ալբերտ Զեբելյանը արձանագրություն է կազմել, որտեղ նշվել է, որ վարորդն ավտոմեքենան վարել է առանց տեխանձնագրի։ Ավիձբան չի առարկել։.
Օգոստոսի 21-ին հերթափոխը հանձնելով Զեբելյնաը տուն է գնացել։ Տան մոտ նրան սպասել են Այնար Ավիձբան եւ նրան Զեբելյանին անծանոթ մի տղամարդ, որոնք ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակցին։ Զեբելյանը վերքեր է ստացել դեմքի, գլխի շրջանում, ինչպես նաւ բազմաթիվ այլ վնասվածքներ։
Առաջին օգնություն ստանալուց հետո Զեբելյանը հիվանդանոց է տեղափոխվել։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



