ԻՊ-ի օրերը հաշված են. Պենտագոնի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետության» գրոհայիններ դուրս են մղվել Իրաքի հյուսիսում հիմնական հենակետից եւ այժմ գտնվում են հարձակվող ուժերի թակարդում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը, հաղորդում է Associated Press-ը։
«ԻՊ-ի օրերն իհարկե հաշված են, սակայն դա դեռ վերջը չէ, եւ այդ ամենը շուտով չի ավարտվի»,-հայտարարել է Մաթիսը։
Իրաքի զինվորականները սկսել են երկրի հյուսիսում Թալ Աֆար քաղաքի ազատագրման գործողությունը, իսկ Մաթիսը հայտարարել է, որ դեռ վաղ է հաղթանակի մասին խոսել։ Նրա կարծիքով՝ գեներալներն ու պաշտոնատար անձինք պետք է լռություն պահպանեն այն պահին, երբ զինծառայողները մարտի են նետվում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



