Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփը հավելյալ 4.000 հոգանոց զորք կուղարկի Աֆղանստան՝ ահաբեկիչների դեմ պայքարի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կավելացնի Աֆղանստանում տեղակայված զորքերի թվաքանակը՝ խոստանալով ջախջախիչ հաղթանակ տանել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման նկատմամբ:

Ինչպես նշում է Reuters-ը, 71-ամյա ղեկավարը պատրաստվում է երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսին կարգադրել 4.000 հոգանոց զորք ուղարկել Աֆղանստան:

«Մենք կսպանենք ահաբեկիչներին: Եթե մենք արագ զորքերը դուրս բերենք Աֆղանստանից, դա կլինի անընդունելի և բարենպաստ միջավայր կստեղծի ահաբեկիչների համար կրկին տարածվելու առումով»,-հայտարարել է Թրամփը Վաշինգտոնի մոտ գտնվող ռազմաբազայից հեռուստատեսային ելույթի ժամանակ: 

Թրամփն ասել է, որ Աֆղանստանում գործող ահաբեկիչները պետք է իմանան, որ «աշխարհում չկա թաքնվելու այնպիսի վայր, որտեղ ԱՄՆ-ի ձեռքերը չեն կարող հասնել»:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը չի մանրամասնել զորքն Աֆղանստան ուղարկելու հստակ ժամկետների մասին: Հայտնի է, որ այժմ ԱՄՆ-ն Աֆղանստանում տեղակայել է 8.400 հոգանոց զորք:

Reuters-ը հավելում է, որ ելույթի ընթացքում Թրամփը կտրուկ քննադատել է Պակիստանին՝ նշելով, որ այդ երկիրն աջակցում է ահաբեկիչներին, իր տարածքում նրանց ապաստան է տալիս ու չի օգնում Աֆղանստանում նրանց դեմ պայքարին:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Աֆղանստան է ներխուժել 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունից հետո: Ամերիկյան ուժերը տապալել են իսլամիստական կառավարությանը, որն աջակցում էր ահաբեկչության կազմակերպիչ «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայիններին: Նշվում է, որ Աֆղանստան ներխուժումից հետո ամերիկյան բանակն ունեցել է մոտ 2.400 զոհ:

Նշենք, որ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Ֆորտ-Մայեր ռազմաբազայում ունեցած ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնն «այլևս չի օգտագործի ամերիկյան զինված ուժերն այլ երկրներում ժողովրդավարության հաստատման համար»: 

«Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի «Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. վերջին ահասարսուռ տվյալներըՈւկրաինան հայտարարում է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներին