Ավտովթար Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. անունները հայտնի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սանտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ավտովթար. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 33-ամյա Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:
Պատահարի հետեւանքով ուղեւորներ՝ 31-ամյա Մարիամ Աբրահամյանը, 26-ամյա Իրինա Ոսկանյանը, 57-ամյա Սոնյա Մաթեւոսյանը, 17-ամյա Սոֆյա Մանուկյանը, 65-ամյա Անդի Հակոբյանը եւ եւս մեկ ուղեւոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



