Իրաքի օդուժը հազարավոր թռուցիկներ է նետել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող շրջանների վրա ու կոչ արել հանձնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի ռազմաօդային ուժերն ինքնաթիռներից հազարավոր թռուցիկներ են նետել Իրաքի մի շարք բնակավայրերի վրա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին կոչ անելով հանձնվել, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ Էլ Հավիջա, Էլ Քայիմ, Ռավա, Անա, Աքաշատ շրջանների վրա նետված թռուցիկներում Իրաքի ԶՈւ-ն հիշեցրել է ԻՊ ահաբեկիչներին իրաքյան բանակի վերջին ձեռքբերումների, ինչպես նաև ԻՊ-ի զգալի կորուստների մասին և կոչ արել հանձնվել:
Իրաքի իշխանությունները թռուցիկներում շեշտել են, որ ահաբեկիչները պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ հանձնվեն, կա՛մ մահանան:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր իրաքյան Թալ Աֆար շրջանի՝ ԻՊ-ից ազատագրելուն ուղղված ռազմական գործողության մեկնարկի մասին: Այս տարածքը համարվում է Իրաքի տարածքում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը:



