Նեյմար. Տխուր եմ, որ Բարսելոնան նման ղեկավարություն ունի
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը քննադատել է իր նախկին թիմի՝ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը:
«Չափազանց տխուր եմ, որ «Բարսելոնան» նման ղեկավարություն ունի: Նրանք այն մարդիկ չեն, որ նման պաշտոններ պետք է զբաղեցնեն: «Բարսելոնան» ավելիին էր արժանի:
Երբ նոր էի տեղափոխվել կատալոնական ակումբ, ամեն ինչ լավ էր, սակայն հետո... Բազմաթիվ ընկերներ ունեմ այնտեղ, «Բարսելոնայում» անցկացրել եմ չորս երջանիկ տարիներ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Cuatro»-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է ռեկորդային գումարով՝ 222 միլիոն եվրոյով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



