Exclusive. «Մերժվածը» սերիալի Տապասիան նկարահանվել է Վարդան Սարգսյանի նոր տեսահոլովակում (ֆոտո)
ԼԱՅՖ
NEWS.am STYLE-ը գրում է.
Բոլիվուդյան դերասանուհի Ռաշմի Դեսաին, որին հեռուստադիտողը ճանաչում է որպես «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիա, նկարահանվել է Վարդան Սարգսյանի նոր՝ «Աղջիկները շատ տարբեր են» երգի տեսահոլովակում: Այս մասին երգիչ-հաղորդավարը պատմել է NEWS.am STYLE-ին.
«Երգի հեղինակներն Էդգար Ալեքսանյանն ու Ավետ Բարսեղյանն են: Այո, տեսահոլովակում նկարահանվել է Ռաշմի Դեսաին, եւ ես շատ ուրախ եմ դրա համար»,-նշեց Վարդանը՝ հավելելով, որ Ռաշմին հեշտությամբ է համաձայնվել համագործակցել իր հետ.
«Նա հրաշալի մարդ է… Ես ուրախ եմ, որ ունեմ նրա նման ընկեր: Երազանքս է, որ նա այցելի Հայաստան: Երազում եմ Տապասիայիս հետ նստել իմ սիրելի Կասկադում եւ որեւէ հայկական ուտեստ համտեսել, օրինակ՝ տոլմա, խմել հայկական կոնյակն ու նրան ծանոթացնել մեր մշակույթին»:
Վարդանի տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Հնդկաստանում.
«Տեսահոլովակի մի մասը մոտ մեկ ու կես ամիս առաջ ենք նկարահանել՝ Դելի, Ագրա եւ Ջայպուր քաղաքներում: Իսկ մի քանի օր առաջ արդեն Մումբայում նկարահանեցինք իմ սիրելի Ռաշմիին: Այն եթերում կլինի սեպտեմբեր ամսվա սկզբին: Պրեմիերան կկայանա YouTube-ի իմ ալիքով, իսկ հետո կհեռարձակվի նաեւ հեռուստատեսությամբ»,-եզրափակեց Վարդանը:
Սյունե Առաքելյան




















































