Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանին հոբելյանի առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի շնորհավորական հեռագրում ասված է.
«Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի և գրականության ասպարեզներում:
Մարդկային էության ամենանուրբ եզրերը չեն վրիպում Ձեր ստեղծագործ հայացքից: Ձեզ հաջողվել է կերտել տպավորիչ կերպարներ, որոնք հայ թատրոնի և կինոյի տարեգրության նշանակալի էջերից են»:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



