Երևան, 08.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ կառավարության որոշմամբ մարզերի առաջնահերթ հիմնախնդիրները լուծումներ կստանան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունն ընդուն ել է համապատասխան որոշում, որով մարզպետարաններին հատկացված միջոցների շրջանակում նախատեսված ծրագրերի պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված 264 մլն դրամը կվերաբաշխվի այլ ծրագրերի միջև: Կարգավորման նպատակն է ՀՀ մարզերում իրականացնել կապիտալ և այլ բնույթի ծրագրեր, որոնց արդյունքում լուծում կտրվեն բնակչության և համայնքների  սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին:

Գործադիրի որոշմամբ` Արագածոտնի մարզի Ապարանի Վ.Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցից հետ է վերցվել սեփականության իրավունքով տրված մասնաշենքը, օժանդակ շինությունը և  նվիրաբերվել  Ապարան քաղաքային համայնքին՝ վերակառուցման և որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն օգտագործելու պայմանով: Ապարան քաղաքի մանկապարտեզի շենքը 1988թ. երկրաշարժի հետևանքով դարձել է 4-րդ աստիճանի վթարային և չի շահագործվում, իսկ համայնքի երկու մանկապարտեզները գործում են վարչական շենքերի առաջին և կիսանկուղային հարկերի ոչ հարմարավետ տարածքներում:  

Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար:

Մարզպետարաններից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ներկայացված պահանջարկը բավարարելու նպատակով կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Պայմանավորված եղանակային բարենպաստ պայմաններով՝ մարզպետարաններից ներկայացվել է ևս 420 տոննա աշնանացան ցորենի լրացուցիչ պահանջարկ. այն կհատկացվի Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին: Սերմացուի հատկացման արդյունքում ցանքատարածությունները կավելանան 1400 հետկտարով: 

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում ՏԻՄ  հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:  Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 6-ին:

Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները

Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է: Կառավարության որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24,656.0 հազ.  դրամ:

Փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով

Կառավարությունն ընդունել է «1988-1992թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում, որի նպատակը երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելն է: Որոշմամբ՝ Արարատ քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

Կառավարությունը հաստատել է Շիրակի և Արմավիրի մարզերում բնակարաններ ստացող բնակիչների ցանկը: Մարզպետները, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգօրյա ժամկետում, նշված ընտանիքների հետ պետք է կնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր:

Բարձրլեռնային վայրերում աշխատելու համար կտրվի լրավճար

Կառավարությունը սահմանել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կազմում է ամսական 8000 դրամ: Որոշմամբ առաջարկվում է պահպանել  պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը՝ որպես լրավճար:

Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է կրճատումներն ու պարզեցումները

Կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գյուտերի, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշմանը: Մասնավորապես, առաջարկվել է կրճատել իրավասու մարմնի կողմից տրվող գրավոր եզրակացության, արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում այդ մասին իրավատիրոջը ծանուցելու ժամկետները, ինչպես նաեւ սահմանել Մտավոր սեփականության գործակալության կողմից պետական կամ ծա ռայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության ստուգման ժամկետ՝ հայտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի  զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման նպատակով  կենտրոնը ուսումնասիրել է ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները: Ըստ այդմ, առաջարկվել է ուժը կորցրած  ճանաչել 2002թ.-ի դեկտեմբերի 5-ի «Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը հաստատելու մասին»  որոշու մը, քանի որ   «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում 2005թ.-ին կատարված փոփոխությունների արդյունքում նման  լիցենզիա չի նախատեսվում:

Մշակութային օջախները կկրեն իրենց հիմնադիրների անունները

Կառավարության որոշմամբ Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով: Նա թատրոնը հիմնադրել է 1991թ.-ին և ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը: Ս.Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Այժմ էլ թատրոնի ստեղծագործական կազմը հենվում է սարգսյանական ավանդույթների վրա։

Մեկ այլ որոշմամբ բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կանվանակոչվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով: Նա

«Գոյ» փորձարարական թատրոնը հիմնադրել է 1988թ.-ին: Ա. Մազմանյանը որպես հիմնադիր և բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել  թատրոնի և կինոյի զարգացմանը:

Միջազգային համագործակցություն

ԱՊՀ տարածքում միջազգային էլեկտրակապի հետագա զարգացման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրը համաձայնություն է տվել  «ԱՊՀ մասնակից պետություններում միջազգային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ժամանակ օպերատորների միջև փոխադարձ հաշվարկների իրականացման պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  

Կառավարությունը համաձայնություն է  տվել նաև ««Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը, որով կպարզեցվի ապրանքի ծագման որոշման կարգը, ինչպես նաև հնարավորություն կտրվի առավել պարզեցված ընթացակարգերով մաքսազերծումներ անցկացնել ԱՊՀ երկրների միջև:

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ ամրագրվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը։ Ներկայումս դրանք  հիմնականում ընդունվում են քաղաքացիների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերելու միջոցով, ինչն ավելորդ  դժվարություններ է առաջացնում։ Դատապարտյալներին և կալանավորված անձանց ծանրոցներ, փաթեթներ հանձնելու արդյունավետ միջոց է համացանցի միջոցով պատվերներ կատարելը։ Միջազգային փորձը վկայում է, որ դատապարտյալների կամ կալանավորված աÕ �ձանց համար առցանց եղանակով կարող են ձեռք բերվել միայն այն սննդամթերքը, առարկաները կամ իրերը, որոնք արգելված չեն:

Գործադիրը հավանություն է տվել սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական «Էլեկտրոնային սոցիալական ծառայություններ» տեղեկատվական համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին:

Կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, ինչի արդյունքում կկանոնակարգվեն Հայաստանի տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման ու զարգացման հետ կապված հարաբերությունները, կվերանա կամավորական շարժմանն աջակցման հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը:

Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիաներ են տրվել  «Գրաֆեն-Շին» և «Առողջ սունկ» ՍՊԸ-ներին:

Նիստի վերջում հայտարարությունով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և նշել, որ հանրապետությունում անցկացվում են  Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50 ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց շրջանակում հոկտեմբերի 28-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հուշ-հանդիսություն:

Հունգարիան 30 միլիոն դոլար դրամաշնորհ կհատկացնի Արցախի Ջրական շրջանում վերականգնողական աշխատանքների համար Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքների կամուրջներին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր սցենարներին. Մոհամմադ Ռեզա Արեֆ Կրկին ձյուն կտեղա՞. եղանակն` առաջիկա օրերին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը Ես միշտ աջակցելու եմ նրան․ Ֆլիկը՝ Յամալի մասին Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա Խուսափել բաց տարածքներից․ Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի առաջ ծառացած մարտահրավերները Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ոչնչացումը. Գուտերեշը՝ Թրամփի հայտարարությունների մասինՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանԿյանքից հեռացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ «Գազել»-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես․ Մախաչևը՝ Թոփուրիային Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար nչնչացման գործողություններին Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանԻտալիան մերժել է իր օդային տարածքը օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքը Ցիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի Փրկարարները օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ ոտքը վնաuած քաղաքացուն Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանՄանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է Իշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանԻրանը խզել է ԱՄՆ-ի հետ ուղիղ կապերը՝ Թրամփի uպառնալիքներից հետո ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է«Ռեալը» Եվրոպայի ամենաատելի ակումբն է․ Մարկուս Բաբել «Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱարոն Ռեմզին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում խոսում են Իրանի դեմ միջուկային հարվածի հնարավորության մասին IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ ՎարդևանյանՍտամբուլում հարձակվել են Իսրայելի հյուպատոսության վրա․ կա վիրավոր ոստիկան Հանրապետության որոշ հատվածներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Իրանի ութ կամուրջի վրա Երևանում «Howo» բեռնատարը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը և վնաuել «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit», «Kia» ավտոմեքենաները IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՈւկրաինայում ահազանգում են «Օրեշնիկ» հրթիռի հնարավոր հարվածի մասին Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից Հայտնիների հրապարակումները՝ Ապրիլի 7-ի առթիվ Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԱպրիլի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Իրանում կամուրջ է փլուզվել Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում` ԱԺ-ում Գյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն Գրիգորյան