7 միջոց, որը կօգնի ձերբազատվել խռմփացնելուց
ԼԱՅՖ
Եթե դուք քնած ժամանակ խռմփացնում եք և ձեզ հոգնեցրել են ձեր կնոջ կամ ամուսնու դժգոհությունները, ապա կոկորդից եկող տարօրինակ ձայները կարող եք «լռեցնել»՝ այս խորհուրդներին հետևելով.
Քնեք ոչ թե մեջքի վրա, այլ՝ կողքի թեքված. դիրքի փոփոխությունը կարող է լուծել խնդիրը
Ալկոհոլ մի՛ օգտագործեք քնելուց առաջ. այն թուլացնում է ամբողջ օրգանիզմը, նաև կոկորդի հետնամասի մկանները, այդ պատճառով էլ գիշերը խռմփացնում եք
Քնելուց առաջ կանգնեք տաք ջրով ցնցուղի տակ. քթանցքերը կբացվեն և ավելի հեշտ կշնչեք
Ակտիվ կյանք վարեք և ազատվեք ավելորդ քաշից. երբ դուք ավելորդ կիլոգրամներ եք կուտակում, հաստանում է նաև վիզը, ինչի հետևանքով սեղմվում է կոկորդը, իսկ շնչելը դժվարանում է:
Հաճախ փոխեք անկողնու սպիտակեղենը. դրա վրա կուտակվող փոշին ևս կարող է դժվարեցնել շնչելը:
Ննջասենյակն օդափոխեք. անհրաժեշտության դեպքում օդը խոնավեցնող սարք գնեք:
Մի՛ ծխեք. ծխախոտը բացասաբար է ազդում թոքերի վրա՝ առաջացնելով նաև շնչուղիների հետ կապված խնդիրներ:




















































