Բանգլադեշում տասը մարդու են մահապատժի դատապարտել վարչապետի վրա մահափորձի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգլադեշի հատուկ տրիբունալը մահապատժի է դատապարտել տասը մարդու՝ երկրի վարչապետ Շեյխ Հասինայի վրա 2000-ին իրականացված մահապատժի համար, հայտնում է «Սինհուան»։
Գործակալության տվյալներով՝ եւս ինը դատապարտյալներ ստացել են ազատազրկման տարբեր ժամկետներ։ Հայտնում են, որ 2000-ին չարագործները 75 կիլոգրամանոց ռումբ են տեղադրել՝ ծրագրելով վարչապետի վրա մահափորձ հանրահավաքներից մեկի ժամանակ նրա ելույթի ժամանակ, սակայն պայթուցիկ սարքը ոստիկանությունը հայտնաբերել է մինչեւ նրա ելույթը։
Շեյխ Հասինա Վազեսը զբաղեցրել է Բանգլադեշի վարչապետի պաշտոնը 1996-2001 թթ․։ 2009-ին նա վերընտրվել է այդ պաշտոնում ու առայսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



