Սիրիական բանակն ու «Հզբոլահը» ԻՊ-ից ազատագրել են տարածքի մի մասը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի բանակն ու լիբանանյան «Հզբոլահ» կազմակերպությունն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել են Սիրիայի ու Լիբանանի սահմանին գտնվող 87 քառ կմ տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիական բանակն ու «Հզբոլահ»-ի զինյալները «Եթե դուք վերադառնաք, ապա մենք կվերադառնանք» գործողության առաջին օրն ազատագրել են 87 քառ կմ տարածք՝ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող 155 քառ կմ տարածքից»,- ասել է «Հզբոլահ»-ում գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով հարձակումը սկսվել է միաժամանակ երեք ուղղություններից՝ հրետանու պաշտպանությամբ։ Մարտական բախումների ընթացքում ոչնչացվել են տասնյակ զինյալներ։ Ահաբեկիչների երկու խմբեր «Հզբոլահին» են հանձնվել առանց մարտի։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



