Հենրիխ Մխիթարյան. Ուրախ եմ գոլային փոխանցումներիս համար
ՍՊՈՐՏՊրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախեց «Սուոնսիին»:
Ինչպես նախորդ, այդպես էլ «Սուոնսիի» դեմ խաղում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հայ ֆուտբոլիստը հանդիպումից հետո գրառում է կատարել սոց. ցանցերում:
«Երբեք չենք հոգնի հաղթանակներից: Ուրախ եմ, որ երկու գոլային փոխանցում եմ կատարել»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 1-ին տուրում ՄՅՈւ-ն 4:0 հաշվով ջախջախել էր «Վեսթ Հեմին»:

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



