Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանի խոսքում կարելի է հայ-իրանական գազային նախագիծը մերժելու հեռավոր ենթատոն որսալ. քաղաքագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրան-Հայաստան, կամ Հայաստանի տարածքով տրանզիտային գազամուղը չի կարող ձեռնտու չլինել Հայաստանին, նախեւառաջ քաղաքանապես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ անդրադառնալով իրանական գազը Հայաստանի տարածքով տարանցելու հեռանկարին, որի մասին վերջերս խոսեր էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանն իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր. «Նման մեծածավալ նախագիծը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, եւ եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ: Հայաստանը շահագրգռված է մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին»:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական նման նախագծի իրականացումը ե՞րբ կարող է այն տեղի ունենալ եւ ինչպես դրան կարձագանքի Ռուսաստանը, քաղաքագետը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի  խոսքերը բավական զգուշավոր են եւ դրանցում թերեւս կարելի է հենց այդ նախագիծը մերժելու հեռավոր ենթատոն որսալ: Հնարավոր է՝ դա այդպես չէ, բայց նկատի ունենալով արդեն այս գազամուղի լայնամասշտաբ կարեւորությունը, կարելի է ենթադրել, որ դրան խոչընդոտել ցանկացող այլ խոշոր ուժեր տարածաշրջանում վստահորեն կան: Դա ոչ թե կամ ոչ միայն տնտեսական բաղադրիչ ունի, այլ նախեւառաջ՝ քաղաքական-ռազմավարական: Եվ երբ շեշտը դրվում է տնտեսական բաղադրիչի ու հնարավոր կամ անհնար եկամտաբերության վրա՝ դա արդեն նշան է, որ խնդիրն անկնճիռ չէ»,-նշեց նա:

Քաղաքագետի խոսքով, այսօր աշխարհում բազում խոշոր նախագծեր են իրականացվում, որոնք անգամ վնասաբեր են ֆինանսական կամ ներդրումային առումով եւ կամ որոնք առհավետ դոտացիաներով են աշխատելու, բայց ունեն ռազմավարական կարեւորություն, եւ պետությունները գնում են դրանց՝ հասկանալով հարցի գինը: «Իրան-Հայաստան, կամ Հայաստանի տարածքով տրանզիտային գազամուղը չի կարող ձեռնտու չլինել Հայաստանին. եւ նախեւառաջ՝ քաղաքականապես: Նման կարեւորագույն խնդիրների ֆինանսական կարեւորության գործակիցը չնչին է՝ եթե համեմատենք ռազմավարական գործակցի հետ: Պետք է հուսալ, որ Հայաստանն, այնուամենայնիվ, ուժ կգտնի հաղթահարելու կողմնակի խոչընդոտները եւ գոնե հնարավոր գազամուղի հարցում կդիվերսիֆիկացնի իր կենսական կարեւորության այս ոլորտը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա սա ընդամենը գաղափար է դեռեւս: Իսկ այս երկրում՝ ինչպես ամենուր արեւելքում՝ գաղափարից մինչ իրականություն տասնամյակներ կարող են անցնել»,-իր խոսքն ամփոփեց Հայկ Ա. Մարտիրոսյանը:

«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»