Մեկ օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է 5.5 կգ կշռով կանեփի 6 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2.4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 82 հատ կակաչի գլխիկ:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 73 փամփուշտ, 1 նռնակ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



