Վերջերս նա սկսել էր աղոթել, բայց ոչինչ ավելի․ Կատալոնիայում մարդկանց վրաերթի ենթարկած ահաբեկչի հայր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայում անցորդներին վրաերթի ենթարկած ահաբեկչի հայրն ասել է, թե ինչպիսին էր իր որդին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Pais պարբերականը։
17-ամյա ահաբեկիչ Մուսա Ուքաբիրի հոր խոսքով՝ նա եւ նրա եղբայր Դրիսը արմատականության նշաններ չեն դրսեւորել։
Տղամարդն ասել է, որ Մուսան երբեք ոչ ոքի վնաս չի պատճառել, դպրոց էր գնում, որը պետք է հաջորդ տարի ավարտեր։ «Վերջերս նա սկսել էր աղոթել, բայց ոչինչ ավելի»,-հավելել է նա։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հրապարակել են հինգ ահաբեկիչների ցանկը, որոնք Կամբրիլս քաղաքում ավտոմեքենայով մխրճվել են բազմության մեջ՝ Մուսա Ուքաբիր, Սաիդ Ալաա, Մոհամեդ Հիչամի, նրա եղբայրը՝ Օմար Հիչամի եւ Յունես Աբու Յակուբ։ Նրանք բոլորը 17-24 տարեկան մարոկկացիներ են։ Նրանց ոչնչացրել են ահաբեկչությունից հետո։
Ներկայում 4 անձ է ձերբակալված, ներառյալ՝ Դրիս Ուքաբիրը (Մուսա Ուքաբիրի եղբայրը), որը հայտարարել է, թե Մուսան գողացել է իր փաստաթղթերը։



