Կրիս Սմոլինգ. Հանդերձարանում անընդհատ ժպտում եմ
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Կրիս Սմոլինգը բարձր է գնահատել հանդերձարանում տիրող թիմի մթնոլորտը:
«Բարդ է անել այնպես, որ 25 ֆուտբոլիստներից բաղկացած թիմում բոլորը լավ հարաբերություններ ունենան, սակայն մեզ մոտ ստացվում է: «Մանչեսթեր Յունայթեդը» բոլորը կատակում են և ծիծաղում, հանդերձարանում անընդհատ երաժշտություն կա՝ հիանալի մթնոլորտ է: Այսպիսի բան ամեն տեղ չկա: Կարող եմ ասել, որ մեր բախտը բերել է մթնոլորտի հետ:
Պոգբան, Լինգարդը և Յանգը շատ զվարճալի տղաներ են: Հանդերձարանում անընդհատ ժպտում եմ, քանի որ անընդհատ կատակներ եմ լսում: Մեզնից յուրաքանչյուրը հաճույք է ստանում դրանից»,- Սմոլինգի խոսքը մեջբերում է «Metro»-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



