Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. Դիմակներով ու դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու զարդերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզում, օգոստոսի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գ.-ի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետեւ բռնի ուժով նրան մտցրել են տուն եւ դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 դոլարը եւ ոսկյա ու արծաթյա զարդեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ քննիչ Գաբրիելյանի որոշմամբ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



