Կապանում «Mersedes»–ը բախվել է ճանապարհին հարակից պատին. 25-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mersedes-Benz E-320» մակնիշի 17 FV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Մ.) բախվել է ճանապարհին հարակից պատին:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Վ. Մ.-ը հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները փակել են գազի բալոնը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



