Բարսելոնայի ահաբեկչության զոհերի թիվն աճել է. հայտնի է զոհերից 9-ի ինքնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Բարսելոնա քաղաքում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի:
Ինչպես հաղորդում է La Vanguardia պարբերականը, Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած հարձակումից հետո սպիտակ մկիրոավտոբուսն ընթացել է ոստիկանների ուղղությամբ: Ինչպես ավելի ուշ պարզվել է մեքենայի ուղևորի նստելատեղում սպանված իսպանացի է գտնվել, որին դանակահարել են անհայտ անձինք:
Աղբյուրի տվյալներով՝ զոհված իսպանացու անունը Պաու Պերես է: Նա 35 տարեկան է եղել:
Հետաքննությունն այս միջադեպը կապում է Լա Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Հաղորդվում է, որ զոհվածներից 9-ի ինքնությունը պարզվել է: Նրանց թվում արտասահմանցիներ կան՝ 2 իտալացի, Բելգիայի բնակչուհի և պորտուգալացի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



