Բենոնը լքել է Թրամփի գլխավոր քաղաքական ստրատեգի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տան գլխավոր քաղաքական ստրատեգ ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ օգնական Սթիվ Բենոնը լքել է իր պաշտոնը՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ փոխհամաձայնությամբ։ Այս մասին ասվում է նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Անցած շաբաթ The New York Times թերթը հաստատել էր, որ Թրամփն արդեն մի քանի ամիս դիտարկում է Սթիվ Բենոնին պաշտոնից հեռացնելու հնարավորությունը ու վերջերս նրա հետ անձնական հանդիպումներ չէր անցկացնում։ Թերթը գրել էր, որ Բենոնը Թրամփի թիմ գալուց առաջ ղեկավարել է Breitbart կայքը, որը համարվում է ծայրահեղ աջ հայացքներն աջակցող։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



