Այլմոլորակային կատուն՝ Instagram-ի աստղ
ԼԱՅՖԱչքերի հազվագյուտ հիվանդության պատճառով այլմոլորակային անունը ստացած կատուն Instagram-ի աստղ է դարձել։
Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mirror պարբերականը, Մաթիլդա անունով կատվի անսովոր տեսքի պատճառը աչքի ոսպնյակի բնածին հազվագյուտ հիվանդությունն է։ Կատուն կորցրել է տեսողությունը, եւ պետք է վիրահատվի։ Ամենայն հավանականությամբ, նրա աչքերը կհեռացնեն։ Թե որ երկրում է ապրում այլմոլորակային կատուն, հայտնի չէ։
Հունիսի 10-ին կատվի տերերը GoFundMe-ում Մաթիլդայի վիրահատության համար դրամահավաք են կազմակերպել։ Անհրաժեշտ 2.5 հազար դոլարը հավաքվել է 4 օրում։ Գումարի 25 տոկոսը կտրամադրվի բարեգործության։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



